Երևան

Առաջին անգամ Էրեբունի թանգարանի տարածքից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը

Առաջին անգամ Էրեբունի թանգարանի տարածքից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 10-ին՝ մեր քաղաքի ամենագունեղ ու սպասված միջոցառումներից մեկով։

«Առաջին անգամ Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածքից կմեկնարկի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որը կազմակերպում է «Սքայբոլ» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Ամրագրե՛ք Ձեր խորհրդանշական թռիչքը` դառնալով տոնի մասնիկը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական