«Սքայբոլ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։
Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ՝ 10 տարբեր երկրներից՝ Հայաստանի Հանրապետության, Բրազիլիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում՝ ըստ ստորև ներկայացված ժամանակացույցի․
հոկտեմբերի 10, 2025թ.,
առաջին թռիչք՝ մեկնարկը՝ Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք՝ 07:00-07:30,
երկրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք՝ 16:30-17:20,
հոկտեմբերի 14, 2025թ.
երրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 07:00-07:30
Չորրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 16:30-17:20,
հոկտեմբերի 15, 2025թ.
հինգերորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 07:00-07:30:
Փառատոնն անվտանգ և կազմակերպված անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները երթևեկության համար փակ կլինեն։