Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ծրագրով Ազատության հրապարակում ՝ ժամը 17:00-20:30-ն կկայանա դասական համերգ։
- 17:00-«Երևան» երիտասարդական նվագախումբ,
- 19:00-Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան,
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կընկերակցեն Աննա Այվազյանը, Բելլա Ամարյանը, Գևորգ Հակոբյանը, Լիպարիտ Ավետիսյանը: