Երևան

Երևանի փողոցներով կշարժվի ուրախ ավտոբուսը

Երևանի փողոցներով կշարժվի ուրախ ավտոբուսը

Հոկտեմբերի 12-ին սիրահարվելու քաղաք Երևանի փողոցներով կշարժվի ուրախ ու երաժշտությամբ լցված ավտոբուսը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Դիջեյների ելույթները, պարերը և բարձր տրամադրությունը կփոխանցվեն ուղևորներին և բոլոր անցորդներին՝ ստեղծելով իսկական շարժվող տոնակատարություն։

Երթուղին

Սկիզբը՝ Մատենադարան, ժ. 17:00
Երկրորդ կանգառ՝ Կասկադ, ժ. 19:00
Ավարտ՝ ժ. 21:00, Հանրապետության հրապարակի հարակից փողոցում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական