Երևան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գալոյան եղբայրներ փողոցում.

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական