Երևան

Բարեկարգման աշխատանքներ՝ «Գործարանային» կայարանի մուտքի հարակից տարածքում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Բարեկարգման աշխատանքներ՝ «Գործարանային» կայարանի մուտքի հարակից տարածքում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ «Գործարանային» կայարանի մուտքի հարակից տարածքում այս օրերին ընթանում են բարեկարգման աշխատանքներ։

«Տարածքը շուրջ երեք տասնամյակ չէր վերանորոգվել, և այժմ այն աստիճանաբար ստանում է նոր, խնամված տեսք։ Մաքրվում են տարիների փոշով և անձրևների հետքերով պատված բազալտե ու տուֆե պատերը՝ վերադարձնելով տարածքին իր նախկին գեղեցիկ տեսքը։

Առաջացած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ վստահ լինելով, որ աշխատանքների ավարտից հետո կայարանը կդիմավորի բոլորին ավելի գեղեցիկ ու հարմարավետ տեսքով»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական