Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․
Երևանը մարդկանց համար քաղաք է։
Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին վերափոխվել է՝ դառնալով բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք բոլոր երևանցիների համար։
Այգին իր կանաչապատ տարածքներով, հանգստի գոտիներով և ժամանակակից խաղահրապարակներով ապահովում է ակտիվ և հաճելի հանգիստ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։
Այգին ապահովված է նաև ոռոգման համակարգով։