Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հարակից ուսանողական զբոսայգին նոր կյանք կստանա:
Համալսարանի 95 ամյակին ընդառաջ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից արդիականացվում է զբոսայգու ոռոգման համակարգը, որի բացակայության պատճառով հանգստի գոտին ոչնչացման եզրին էր:
Զբոսայգու ոռոգման խնդիրը լուծելուց հետո տարածքում կտնկվեն ավելի քան 50 ծառատեսակներ և հարյուրավոր թփեր: