Երևան

Երևանում շարունակվում է թեքահարթակների կառուցման գործընթացը

Երևանում շարունակվում է թեքահարթակների կառուցման գործընթացը

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 172 կայաններից 2025թ. օգոստոսին ստացված  տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 65, իսկ PM10-ի համար՝ 15։ Այդ արժեքները գտնվում են «լավ» (0-50) կամ «չափավոր» (50-100) միջակայքերում։  
2024 թ․ օգոստոսին տեղադրված է եղել 97 կայան, PM 2.5-ի համար կազմել է 56, PM 10-ի համար՝ 15։
2025թ. սեպտեմբերին 166 կայաններից ստացված  տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 58, իսկ PM10-ի համար՝ 12։ Այդ արժեքները գտնվում են  «լավ» (0-50) կամ «չափավոր» (50-100) միջակայքերում։  

2024թ․ սեպտեմբերին տեղադրված է եղել 131 կայան, PM 2.5-ի համար կազմել է 55, PM 10-ի համար՝ 18։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ տարածվող լուրերը, թե՝ Երևանում ամռանը, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չի համապատասխանում։ Եվ դա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են շինհրապարակներում։  

«Կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանած փոշու ցանցերի և, առհասարակ, պատշաճ կահավորման կանոնները՝ խստորեն պատժվելու են։ Հարգելիներս, վստահեցնում եմ՝ դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ վստահեցնում եմ: Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված՝ հաջորդ տարի դիտարկելու ենք կառուցապատողներին տարատեսակ արտոնություններ տրամադրելու հարցը։ Շինթույլտվության ժամկետների երկարացման տուրքերի արտոնությունները դիտարկվելու են նաև շինհրապարակների կահավորման համատեքստում»,- ընդգծել է քաղաքապետը:

***

Երևանում շարունակվում է թեքահարթակների կառուցման գործընթացը: Վարչական 9 շրջանների  222 հասցեներում արդեն իսկ կառուցվել է շուրջ 411 թեքահարթակ: 

***

Երևանում շարունակվում է փողոցների միջին նորոգման ծրագիրը: Աշխատանքներ են ընթանում Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում և Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում: Հաջորդիվ գործընթացը կտեղափոխվի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոց և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոց: 

***

Նոր Նորք վարչական շրջանում տեղադրվել է 12 հատ թուջե ձուլվածքով քառաթև ուղեցույց ցուցանակ,  Դավթաշեն վարչական շրջանում՝ 12 հատ հնգաթև ուղեցույց ցուցանակ:

***

Գնունու շուկային հարակից մայթը վերադարձվեց երևանցիներին: Նախորդ շաբաթ ապամոնտաժվեց համայնքին պատկանող հողի վրա տեղադրված և կամ կառուցված շուրջ 30 կրպակ ու տաղավար: Տարածքը կբարեկարգվի և կդառնա անվտանգ ու հարմարավետ հետիոտնի անցուդարձի համար։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական