Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ շինհրապարակների պատշաճ կարգավորման արձանագրություններից կախված կլինի կառուցապատողներին հաջորդ տարի տրվելիք արտոնությունները։
«Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված, հաջորդ տարի դիտարկելու ենք կառուցապատողներին տարատեսակ արտոնություններ տրամադրելու հարցը։ Շինթույլտվության ժամկետների երկարացման տուրքերի արտոնությունները դիտարկվելու են նաև շինհրապարակների կահավորման կոնտեքստում»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ շինհրապարակը ոչ պատշաճ կահավորած կառուցապատողներին արտոնություններ չեն տրվի։
«Պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա»,- ասել է քաղաքապետը՝ կոչ անելով կառուցապատողներին ուշադիր լսել ուղերձը. «Հաջորդ տարի ձեզ համար կարող է շատ բարդ տարի լինի»։