Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 28-30-ն անցկացված «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը նվիրված էր ԽՍՀՄ սպորտի վարպետներ Հարություն Խաչատրյանի և Ալբերտ Մնացականյանի հիշատակին:
Մարզական այս ստուգատեսին մասնակցել է Հայաստանի, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 300 պատանի ըմբիշ:
Մրցաշարի հաղթողներն արժանացան պատվոգրերի և մեդալների: