Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ամռանը ու աշնանը Երևանում օդի որակի վատ լինելու մասին լուրերին իրականությունը չի համապատասխանում։
«Լուրերը, թե Երևանում ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չեն համապատասխանում։ Եվ սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են Երևանում։ Սակայն հիշեցնեմ, որ օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, և այդ առումով մենք ունենք անելիքներ», – ասել է նա։
Քաղաքապետը շեշտել է, որ օգոստոսին ու սեպտեմբերին օդի որակը գերազանց և լավ միջակայքում է գտնվել. «Սա անառարկելի փաստ է», – ասել է նա՝ հավելելով. «Վիզուալ առումով շատ տեղերում շինարարությունը խնդիրներ է բերում, որոշ կետային խնդիրներ ունենք, հետևաբար, դեկտեմբերին ավագանու որոշումները այնպես ենք կառուցելու, որ կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի, կահավորման, որևէ տեսակի աղտոտման և բերում են քաղաքին, խստորեն պատժվելու են։ Պատժվելու են ռետրոսպեկտիվ, պատժվելու են, որպեսզի գան շինթույլտվության երկարաձգման ձեռքին գալիս, հասնում են»։
Քաղաքապետը հիշեցնելով, որ օրինակ՝ փոշու ցանցեր չունենալու համար տուգանքը 70.000 դրամ է, հիշեցրել է՝ զգուշացրել է. «Շատերը մտածեցին՝ ինչու 2-3 մլն դրամ ծախս անեմ ցանց քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենց՝ կվճարեմ 70 հազար դրամը։ Հարգելիներս, վստահեցնում եմ՝ դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու՝ անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ վստահեցնում եմ»։
«Ով չի պահպանել Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքականությունը, շատ կփոշմանի»,- զգուշացրել է նա։