Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում, տեղի կունենա Էրեբունի-Երևան 2807. սիրահարվելու քաղաք օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենա բոլորիս կողմից սիրված արտիստ՝ Թաթա Սիմոնյանը։
Միջոցառումը կավարտվի պայծառ հրավառությամբ։