Երևանի հենց սրտում՝ Սարյան փողոցից դեպի Կոմպոզիտորների միության շենք տանող աստիճանների վրա Մարտիրոս Սարյանի «Հայաստան» նկարն է: Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սարյան փողոցը երևանցիների և քաղաքի հյուրերի սիրելի վայրերից է՝ լի գույներով, պատմությամբ ու հիշողություններով։ Աստիճանների հարակից մայթը, որը նախկինում օգտագործվում էր որպես ավտոկայանատեղի, վերադարձվել է երևանցիներին, տեղադրվել են նոր լուսավորության համակարգեր և ձևավորվել է ավելի հարմարավետ հանրային տարածք։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Մանե Թայլս» ընկերության համագործակցությամբ՝ վերածելով այս հատվածը գեղեցիկ քաղաքային միջավայրի»,- գրել է քաղաքապետը։