Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Այսօր ծառատունկի էինք Նորք-Մարաշ վարչական շրջանի Այծեմնիկ Ուրարտուի փողոցի վերջնամասում գտնվող պուրակում։
Տնկել ենք 38 հասուն ծառեր և 500 մշտադալար թփեր։Այգում շուտով կստեղծվի կանաչ ու հարմարավետ միջավայր՝ երևանցիների համար։
Վերակառուցել ենք Ա․ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի ֆուտբոլի դաշտը»։