Երևան

Ստեղծագործական մրցույթներ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2807-ամյակին

Ստեղծագործական մրցույթներ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2807-ամյակին

Երևանի քաղաքապետարանց հայտնում են, որ մնաց մի քանի օր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարված մրցույթին.

«3-5-րդ դասարանների աշակերտների համար — «Սիրո նամակ Երևանին» շարադրությունների մրցույթ։ Շարադրությունները պետք է ներկայացնել դպրոցներում, որոնք կհավաքագրվեն և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան։
11-14 տարեկանների համար — «Իմ Երևանը, իմ արվեստը» խորագրով մրցույթ։ Աշխատանքները պետք է ուղարկել children.social@yerevan.am էլ. փոստին:
13-15 տարեկանների համար — «Երևանն իմ աչքերով» մրցույթ։ Երեխաները կարող են ներկայացնել Երևանի մասին մինչև 5 րոպե տևողությամբ ցանկացած ժանրի տեսաֆիլմ՝ ուղարկելով children.social@yerevan.am էլ. փոստին:

Յուրաքանչյուր միջոցառման շրջանակներում հանձնաժողովի կողմից կընտրվեն 10 լավագույն աշխատանքները, որոնք կցուցադրվեն Երևանի քաղաքապետարանում։ Իսկ այդ աշխատանքների հեղինակ երեխաները կհյուրընկալվեն Երևանի քաղաքապետի կողմից։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5։

Կսպասենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական