Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունն այս տարի կանցկացվի երեք օր, երեք գիշեր ձևաչափով, «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։
Տեխնոլոգիաների զարգացումը Երևանի քաղաքապետարանի համար առաջնահերթություն է ու ռազմավարական ուղղություն և այս տարի համայնքն առաջին անգամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այս խոշոր նախաձեռնությանը:
Այս տարի, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն ունենալու է նաև «Երևան» տաղավարը, որտեղ կներկայացվեն մեր քաղաքում կիրառվող տեխնոլոգիական և խելացի լուծումները։
Միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շարունակելու համագործակցությունը թե՛ ոլորտի մասնագետների և թե՛ միջազգային կազմակերպությունների հետ՝ նպաստելով նորարար միջավայրի ամրապնդմանը։
