Երևան

Կանցկացվի Երևանի Մարաթոն 2025-ը

Կանցկացվի Երևանի Մարաթոն 2025-ը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 4–5-ը կանցկացվի Երևանի Մարաթոն 2025-ը:

«Մասնակցել կարող են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները․

  • 1 կմ մանկական վազք — 7–12 տարեկանների համար (3 տարեկանից փոքրիկները՝ ծնողների հետ միասին)
  • 5 կմ — 13+ տարեկանների համար
  • 12 կմ — 16+ տարեկանների համար
  • 21.1 կմ և 42.2 կմ — 18+ տարեկանների համար

Ծրագիր

  • Հոկտեմբերի 4 — 1 կմ (երեխաների) և 5 կմ վազք (մեկնարկ/ավարտ՝ Հրազդանի կիրճում)
  • Հոկտեմբերի 5 — հիմնական վազքերը՝ 42.2 կմ, 21.1 կմ և 12 կմ (մեկնարկ/ավարտ՝ Շահումյանի հրապարակում)

Սպասում ենք բոլորիդ՝ միասին վազելու :

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ www.armeniamarathon.org»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական