Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը՝ «Փառատոնային ձերը» («Festivally Yours!») խորագրով։ Միջոցառման գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը:
Փառատոնի բացումը կկայանա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՊեկինԴենս/LDTX (Չինաստան) համույթի «Լույսեր որոնողը» ժամանակակից պարային ներկայացմամբ։
