Նոր ձեռք բերված Howo աղբատար մեքենաներն արդեն Երևանում են և աշխատանքի կանցնեն մոտ 10 օրից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա շատ կարևոր գնում էր. «Ամեն տարի պարկը որոշ չափով թարմացնում ենք, սա հերթական քանակական համալրում է, որով թարմացնում ենք աղբատար մեքենաների պարկը»։
Նա նաև կատակել է. «Հովհաննեսների դուրը մի փոքր չի եկել, որ այս մեքենաներն էլ ենք «Հովո» կոչում, բայց այնտեղ W-ով է, հետևաբար, բոլոր համընկնումները պատահական են»։