Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի շարժակազմի թարմացման նպատակով նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման ծրագրին։ Նրա խոսքով, այդպես լուծվում է ոչ միայն շարժակազմի թարմացման և համալրման հարցը, այլև էլեկտրական ավտոբուսները զրո ազդեցություն ունեն օդի որակի վրա։
Նա խոսել է նաև էլեկտրական մեքենաների վերաբերյալ ռազմավարության մասին. «Մենք տրամաբանություն ունենք, որ հնարավորինս փորձելու ենք էլ ավելի խրախուսել էլեկտրական մեքենաների և էլեկտրական տրանսպորտի ավելացումը քաղաքում՝ փոխարինելով ներքին այրման շարժիչով մեքենաները», - ասել է նա։ Քաղաքապետը հիշեցրել է, որ ձմռան ամիսներին Երևանում օդի որակի հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնց պատճառներից մեկը մեքենաներն են։