Երևան

Քաղաքապետը հանձնարարել է աշխատել օդի որակը վատացնող գործոնները վերացնելու ուղղությամբ

Քաղաքապետը հանձնարարել է աշխատել օդի որակը վատացնող գործոնները վերացնելու ուղղությամբ

«Գարնան ամիսներին օդի որակը սկսում է բարելավվել, իսկ ամռանը՝ թեժ շինարարության և հանքարդյունաբերության շրջանում, գերազանց է կամ լավ»,-ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օդի որակին և հավելել, որ ըստ սարքերի ցուցանիշների՝ խնդիր է, երբ այն վատթարանում է ավելի ցուրտ ամիսներին։

Ըստ քաղաքապետի՝ ձմռանը օդի որակը վատ է։ Նա ակնկալում է ավելի կենտրոնացած ծրագրեր այդ խնդրի ուղղությամբ, ինչպես նաև հավելյալ հետազոտություն է պետք։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ տարածաշրջանն ունի խնդիր, բայց Երևանում, մերձերևանյան տարածքների հետ համեմատ, վիճակն ավելի վատ է։

«Եկեք հասկանանք՝ որոնք են արտանետման վատագույն աղբյուրներն ու աշխատենք դրա ուղղությամբ: Մի կողմից մեղմացում՝ ծառատունկ, մշտադալար ծառեր, որ վստահաբար կմեղմացնեն իրավիճակը, բայց մյուս կողմից հասկանանք՝ որ գործոններն են, և աշխատենք դրանց վերացման ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական