Երևան

Մենք հետևություններ ենք անելու. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք հետևություններ ենք անելու. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Ակտիվ քաղաքացի» հարթակով բարձրաձայնված խնդիրների լուծմանն ու գնահատականներին։

«Մենք պարտավոր ենք լուծել խնդիրները, և այս գնահատականները ցույց են տալիս, թե որքան լավ ենք կարողանում լուծել մեր քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները և որքան բավարարված են նրանք մեր աշխատանքից։ Ես հատուկ խնդրել եմ առանձնացնել գնահատականները՝ ըստ ստորաբաժանումների։ Սրանով պայմանավորված է լինելու աշխատանքի կատարողականը, խրախուսման ծրագրերը, բայց նաև դրա հակառակը նախատեսված է։

Մենք հետևություններ ենք անելու՝ պարզելու, թե որ վարչական շրջանը, որ ստորաբաժանումն ինչպես է շփվում քաղաքացիների հետ և ինչպես է լուծում բարձրաձայնված խնդիրները։ Ըստ այդմ, մենք կգանք մեր եզրակացություններին։ Խնդրում եմ՝ ակտիվ եղեք «Ակտիվ քաղաքացի» հավելվածում, և Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու լինի իր գնահատականի համար», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական