Երևանը գործընկեր քաղաք Նիսի հետ ընդլայնում է գործակցության ծրագրերը: Այս անգամ փորձի փոխանակման ու համատեղ արդյունավետ լուծումների կիրառման ոլորտը բնապահպանությունն էր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները ֆրանսիական Նիս քաղաքի իրենց գործընկերների հետ ունեցել են երկկողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են կանաչապատման ոլորտի օրակարգային հարցերը: