Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է մի շարք միջոցառումներ երեխաների մասնակցությամբ․
3-5-րդ դասարանների աշակերտների համար — «Սիրո նամակ Երևանին» շարադրությունների մրցույթ։ Շարադրությունները պետք է ներկայացնել դպրոցներում, որոնք կհավաքագրվեն և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան։
11-14 տարեկանների համար — «Իմ Երևանը, իմ արվեստը» խորագրով մրցույթ։ Աշխատանքները պետք է ուղարկել՝ ներբեռնելով հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/Mkerh կամ ուղարկել children.social@yerevan.am էլ. փոստին:
13-15 տարեկանների համար — «Երևանն իմ աչքերով» մրցույթ։ Երեխաները կարող են ներկայացնել Երևանի մասին մինչև 5 րոպե տևողությամբ ցանկացած ժանրի տեսաֆիլմ՝ ներբեռնելով հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/Mkerh կամ ուղարկել children.social@yerevan.am էլ. փոստին:
Յուրաքանչյուր միջոցառման շրջանակներում հանձնաժողովի կողմից կընտրվեն 10 լավագույն աշխատանքները, որոնք կցուցադրվեն Երևանի քաղաքապետարանում։ Իսկ այդ աշխատանքների հեղինակ երեխաները կհյուրընկալվեն Երևանի քաղաքապետի կողմից։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5։