Երևան

Երևանը կհյուրընկալի ֆրանկաֆոնիայի խաղերը

Երևանը կհյուրընկալի ֆրանկաֆոնիայի խաղերը

Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Պիեռ Ռաբադանի հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևան-Փարիզ համագործակցության ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: Մասնավորապես, կարևորվել են 2027թ․ Երևանում կայանալիք Ֆրանկաֆոն խաղերի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նկատել է, որ  Ֆրանկաֆոն խաղերը կունենան մեծ նշանակություն ոչ միայն մարզական կյանքի աշխուժացման, այլև Երևանի միջազգային հեղինակությունը մեծացնելու, ինչպես նաև երկու մայրաքաղաքների միջև մշակութային և կրթական կապերն ամրապնդելու գործում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական