Երևան

Երևանն ու Նիսն ընդլայնում են գործակցության շրջանակը

Երևանն ու Նիսն ընդլայնում են գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեր Ֆիորիի գլխավորած պատվիրակության հետ:  Կարևորելով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ այդ համատեքստում առանցքային դեր ունի նաև Երևան-Նիս գործակցությունը: 

Երկու քաղաքները փոխգործակցության ծրագրեր են իրականացնում առողջապահության ու բնապահպանության ոլորտներում: Կողմերը փաստել են, որ այսպիսի նախաձեռնությունները մեծապես նպաստում են մասնագիտական զարգացմանը, նորարարական լուծումների ուսումնասիրմանն ու  փորձի փոխանակմանը:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական