Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանդի իր էջում գրել է.
««Երևան» երիտասարդական նվագախումբը մեր մշակութային կյանքի առանցքային նախաձեռնություններից է, որը հիմնադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և մշտապես վայելում է նրա լիակատար աջակցությունը։
Նվագախմբի հիմնադրման և ձևավորման գործընթացում կարևորագույն դերակատարություն է ունեցել մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ Այսօր նվագախումբը շարունակում է զարգանալ և միջազգային բեմերում ներկայացնել Երևանի մշակութային արժեքները։
Մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը մեծ հաջողությամբ ներկայացրել է Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնի շրջանակում։ Այսօր էլ մեր շնորհալի երիտասարդ երաժիշտները հանդես եկան Թբիլիսիում՝ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված տոնական համերգով։
Այս երիտասարդ երաժիշտները Երևանի մշակութային ներկայությունն են աշխարհի բեմերում»։