Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև՝ Թբիլիսիի ու Երևանի միջև տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ սոցցանցի իր էջում տեղեկացրել է. «Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
Մենք կարևորում ենք Վրաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ ենք համատեղ նոր նախաձեռնությունների»։