Երևանի գործընկեր քաղաք Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է գործընկերոջ՝ քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։
«Մեր ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունն այսօր վերածվել են նաև արդյունավետ համագործակցության մեր երկու մայրաքաղաքների միջև։ Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն ուղղությունները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։
Այցի շրջանակում առանձնահատուկ իրադարձություն է նաև այն, որ այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին»,- գրել է Երևանի քաղաքապետը։