Երևան

Պարոնյան փողոցում սահմանվում են երթևեկության նոր գոտիներ

Պարոնյան փողոցում սահմանվում են երթևեկության նոր գոտիներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ից Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան - Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան - Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով:

Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական