Երևան

Բացվել է Երևանի ամենամեծ ներառական խաղահրապարակը

Բացվել է Երևանի ամենամեծ ներառական խաղահրապարակը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հյուրեր,

Այսօր մենք բացել ենք Երևանի ամենամեծ ներառական խաղահրապարակը, որտեղ բոլոր երեխաները՝ անկախ իրենց ֆիզիկական կարողություններից, կարող են միասին խաղալ, շփվել ու զարգանալ։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Կերոն» զարգացման հիմնադրամին այս բացառիկ նախաձեռնության համար։ Նրանց շնորհիվ Երևանը ստանում է ժամանակակից ու բնական նյութերով ստեղծված խաղահրապարակ՝ ձևավորված հայկական կարմրախայտի խորհրդանիշով։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը, ովքեր մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ծրագրի իրականացման ընթացքում։ Նման նախաձեռնությունները հաջողվում են միայն համագործակցության շնորհիվ։

Այս խաղահրապարակը մեզ հիշեցնում է, որ քաղաքի զարգացումը միայն շենքերի ու ճանապարհների մասին չէ։ Այն նաև այն միջավայրերի մասին է, որտեղ մեր երեխաները երջանիկ են։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական