Երևան

«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.

Անդրանիկի փողոց՝ հ.75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված,

Պ. Սևակի փ․ հ.8 և 8/2 հասցեների միջնամաս,

Հալաբյան փողոց` պոլիկլինիկայի մոտ,

Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեին հարակից (Հայ-չինական դպրոց) ճանապարհահատված,

Տ. Պետրոսյան փ․` 20 պոլիկլինիկա,

Դավիթ Բեկի փ․ 106/5 հասցեի մոտ (ՀՔԲ մոտակայքում),

Հրաչյա Թամրազյան - Ռիգայի փողոցների խաչմերուկ,

Այվազովսկու փողոց - Նոր Արեշի 39-րդ փողոց,

Խաչիկ Դաշտենցի - Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ,

Խուդյակովի փողոց - Ավանի 6-րդ փողոց:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական