Երևան

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. քաղաքապետ

Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Տոկիոյի տարածական ինֆորմացիոն գիտության կենտրոնի տնօրեն Յոշիհիդե Սեկիմոտոյի հետ: «CSIS»-ը Ճապոնիայի առաջատար միջդիսցիպլինար գիտական կենտրոն է՝ տարածական տվյալների, քաղաքային ինֆորմատիկայի և խելացի քաղաքների հետազոտությունների ոլորտում։ 

Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը հյուրերին է ներկայացրել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներն ու նշել, որ Երևան քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով: 

«Սա նշանակում է՝ թվային գործիքների կիրառմամբ արդիականացնել քաղաքային կառավարումը, բարելավել տրանսպորտն ու ենթակառուցվածքները, ավելի լավ նախապատրաստվել ռիսկերին և ապահովել, որ կայունությունը լինի յուրաքանչյուր որոշման հիմնաքարը։ Այս ճանապարհին աշխարհագրական տեղեկատվական համակարգերն ու տարածական տվյալների վերլուծությունը կարևոր նշանակություն ունեն։ Դրանք մեզ թույլ են տալիս ավելի լավ պլանավորել քաղաքը, արդյունավետ կառավարել ռեսուրսներն ու երևանցիների կյանքն առավել հարմարավետ դարձնել»,- նշել է քաղաքապետն ու հավելել, որ այս ճանապարհին քաղաքը կարևորում է արդյունավետ համագործակցությունը համաշխարհային գործընկերների հետ: 

Ողջունելով Երևանի քաղաքապետի մոտեցումները քաղաքի կառավարման հարցում՝ Տոկիոյի տարածական ինֆորմացիոն գիտության կենտրոնի տնօրեն Յոշիհիդե Սեկիմոտոն նշել է, որ իրենք ևս պատրաստ են Երևանին փոխանցել այն գիտելիքներն ու փորձը, որոնք ունեն խելացի քաղաքների հետազոտությունների ոլորտում։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական