Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված:
Որպես այլընտրանքային ճանապարհ՝ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով: