Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը:
«Հրազդանի կիրճում՝ մոտ 3480 քմ տարածքի վրա կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, որի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ՝ ստեղծելով հասանելի, հարմարավետ ու բարեկարգ միջավայր երևանցիների և քաղաքի հյուրերի համար»։