Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել. այս մասին Radar Armenia-ին հայտնել է քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից բռնության էր ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ։