Սեպտեմբերի 28-ին՝ «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։
Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:
Միջոցառման երթուղին.
- մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․Շահումյանի արձանի մոտ 12:00-ին։
- Շքերթի երթուղու մեկնարկը՝ ժ. 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։
- Ս․Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․Շահումյանի պուրակ՝ քայլելով դեպի Հանրապետության հրապարակ։
- Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով Աբովյան փողոցը, կուղղորդվի դեպի Հյուսիսային պողոտա։
- Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝ շարժելով դեպի Ազատության հրապարակ։
- Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։
- Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժ. 15:00-ին։