Երևան

Տիգրան Ավինյանը մանրամասնել է, թե Վահան Քերոբյանի պատճառով ինչպես են ԱՆԻՖ-ում խնդիրներ ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիգրան Ավինյանը մանրամասնել է, թե Վահան Քերոբյանի պատճառով ինչպես են ԱՆԻՖ-ում խնդիրներ ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ԱՆԻՖ-ի գործունեությանը։

«ԱՆԻՖ-ը ուներ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խնդիր և 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել»,- ասել է նա։ Ըստ Ավինյանի՝ ԱՆԻՖ գործունեության ընթացքում 800 նոր աշխատատեղ է ստեղծվել. «Երբ ասվում է՝ ԱՆԻՖ-ը անարդյունավետ է, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4.19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5.5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»։

Տիգրան Ավինյանը նշել է, որ ԱՆԻՖ-ի հետ կապված քրեական գործով 1.5 տարի առաջ ինքը հարցաքննվել է վկայի կարգավիճակով և իր ունեցած ինֆորմացիան փոխանցել է։

Անդրադառնալով նախկին նախարար Վահան Քերոբյանի՝ ԱՆԻՖ-ի անարդյունավետության ու վատ կառավարման մասին հայտարարություններին, Ավինյանը նշել է. «Երբ ես այլևս խորհրդի նախագահ չեմ, ԱՆԻՖ-ով չեմ զբաղվում, քաղաքապետարանում եմ՝ փոխքաղաքապետ եմ, այլ պրոցեսներ մեջ եմ, կառավարութուն նախաձեռնություն է տանում, որով ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն։ Այնտեղ տանելուց հետո անում է կադրային կտրուկ փոփոխություններ, իր տեղակալին է նշանակում խորհրդում, տնօրենին է հանում, կադրային փոփոխությունները գլոբալ առումով պրոցեսի բոլոր մասնակիցների համար դառնում է մի  կետ, երբ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը»։ 

Ըստ նրա, որևէ բան կառուցելը մեծ ջանք, եռանդ, ժամանակ, ռեսուրս ու նյարդ է պահանջում, իսկ քանդելը կարող է մեկ օր տևել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական