Երևան

«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ՝ մի շարք անցումներում

«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ՝ մի շարք անցումներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.

  • Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,
  • Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված,
  • հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,
  • Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,
  • Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,
  • Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական