Երևան

Կարինե Անդրեասյանն ԱՄՆ քաղաքացի էր, իրեն ընտրել են մեր ամերիկացի գործընկերները. Տիգրան Ավինյան

Կարինե Անդրեասյանն ԱՄՆ քաղաքացի էր, իրեն ընտրել են մեր ամերիկացի գործընկերները.  Տիգրան Ավինյան

Նա անդրադարձել է նաև կնոջ ընկերուհու՝ Կարինե Անդրեասյանի և ԱՆԻՖ-ի համագործակցությանը։ Տիգրան Ավինյանը պատմել է, որ Անդրեասյանի հետ իրենք ծանոթացել են հենց այդ տարի, երբ նա նշանակվել է ԱՆԻՖ-ի այդ ծրագրի ղեկավար. «CFW-ի 51%-ը պատկանում էր ամերիկյան «Օրբիսին», իսկ Կարինեն ԱՄՆ քաղաքացի էր, աշխատել էր Էթիհադում, Էյր Արաբիայում և դիմել էր նաև այդ պաշտոնի համար։ Իրեն ընտրել են մեր ամերիկացի գործընկերները»,- ասել է նա։ 

Ավինյանը պատմել է, որ երբ զանգահարել է Անդրեասյանը, ինքն ասել է, որ ոլորտի մասնագետ չէ, սակայն պնդել է, որ պարտադիր չէ ոլորտի մասնագետ լինելը, ծրագրի կառավարիչ է պետք՝ կառավարչական հմտություններով. «Օրբիս» ընկերությունը, որ Պենտագոնի համար 2 մլրդ-ի ծրագրեր է իրականացնում, թիմը ղեկավարը որոշում է Հայաստանում ԱՆԻՖ-ի հետ աշխատել, ինձ հետ պետք է պաշտոնի համար խնամի-ծանոթ-բարեկա՞մ կիսեր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական