Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր դեմ լրատվամիջոցներում պատվերով հոդվածներ հրապարակելուն։ Նա մանրապատում է պատմել՝ շեշտելով.
«Ովքեր այս գռեհիկ մանրապատման բովանդակության հետ իրենց խմբագրությունը կնույնականացնեն, խնդրում եմ վիրավորվել, որովհետև ես ուզում եմ անպայման վիրավորել։ «Կարգին հաղորդման» մեջ հիանալի մանրապատում կա, երբ մարդը գնում է գերեզմանաքար փորագրողի մոտ, ասում է՝ կարո՞ղ ենք գրել այսինչ բանը, ասում է՝ տառը 5 դոլար, ստորակետը ՝ 5 դոլար, վերջակետը՝ 1 դոլար։ Ասում է՝ իսկ կարո՞ղ ենք էսինչ բանը գրել, էլի ասում է՝ տառը 5 դոլար, ստորակետը՝ 5 դոլար, վերջակետը՝ 1 դոլար։ Երրորդ հարցից հետո փորագրողն ասում է՝ եղբայր, ուզու՞մ ես գրենք՝ շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ... Հիմա ես ցավով եմ արձանագրում, որ մեզ մոտ կա մեդիայում պատվերով հոդված գրելը, և մեր մեծ բացթողումը կա այստեղ, որ 7 տարվա ընթացքում չենք կարողացել սա սրբել, մաքրել, լվանալ, որովհետև հիմա ամենակոռումպացված մեդիաները չկոռումպացված մարդկանց մեղադրում են կոռուպցիայի մեջ»,- ասել է քաղաքապետը։