Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում հիմնանորոգվել է 3 առողջապահական կենտրոն, նախատեսվում է 6 կենտրոնի հիմնանորոգում։
«Շտապօգնության ծառայությունն այս տարի համալրվելու է 7 մեքենայով։
Զանգերի սպասարկման թիվը որ շատ տարօրինակ էր, հասցրել ենք 100 տոկոսի, այսինքն՝ չկա մարդ, որ զանգի շտապ բուժօգնության, և այն հասանելի չլինի»,- ասել է նա։