Երևան

Տիգրան Ավինյանը հորդորել է ուսումնասիրել իր 2017թ. հայտարարագիրը

Տիգրան Ավինյանը հորդորել է ուսումնասիրել իր 2017թ. հայտարարագիրը

Տիգրան Ավինյանը լրագրողներին հորդորել է դիմել ԿԸՀ և ստանալ 2017թ. իր հայտարարագիրը. «Այն ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի 2-3 տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին, որտեղ ուսանել էր նաև իր կինը, զուգահեռ՝ եղբայրը Իսպանիայում, կրկին իր ընտանիքի հաշվին»։

Նրա խոսքով, 7 տարի է՝ մանիպուլյացիա է արվում մամուլում, ցույց տալու, թե ինքը մինչև 2018թ. որևէ բան չի ունեցել։ Մինչդեռ, ըստ քաղաքապետի, ինքը սովորել է Լոնդոնում, ունեցել է մեքենաներ, առանձնատուն, տասնյակ հեկտար հողեր. «Ասեմ որտեղից. արդար քրտինքով աշխատած՝ մինչև 2018 թվականը։

Հիմա մեր ընտանիքի որևէ բիզնես-նախաձեռնություն կապ չունի ոչ համայնքի հետ, ոչ պետության հետ, նաև, որոշ դեպքերում, Հայաստանի Հանրապետության հետ։

Եթե ձեր ասածը ճշմարտություն լիներ, ու մեր ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավված լիներ իմ քաղաքական գործունեությանը զուգահեռ, միգուցե դեբատի հարց լիներ։ Բայց այդպես չէ»,- ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական