Երևան

Ինչպես է չեղարկվել Օրբիս ընկերության հետ համագործակցությունը. Տիգրան Ավինյանը մանրամասներ է պատմել

Ինչպես է չեղարկվել Օրբիս ընկերության հետ համագործակցությունը. Տիգրան Ավինյանը մանրամասներ է պատմել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ԱՆԻՖ-ի և «Օրբիս» ընկերության՝ Հայաստանում նախատեսված ծրագրերին, որոնք, սակայն, չեն իրականացվել այն բանից հետո, երբ ներդրումային հիմնադրամը էկոնոմիկայի նախարարության ենթակայությանն է փոխանցվել. 

«Օրբիսը» ԱՄՆ-ում կիբերանվտանգության ընկերություն է, որ մասնագետներ է պատրաստում ամերիկյան հետախուզական ծառայության, Պենտագոնի, պետդեպի և ռազմականացված նման կառույցների համար։
ԱՆԻՖ-ը և «Օրբիսը» ստեղծում են նոր ընկերութուն, որի նպատակն էր «Օրբիսի» ծրագրով կիբերանվտանգության մասնագետներ պատրաստել, որոնք պետք է ծառայություններ մատուցեին պետական ու մասնավոր ընկերություններին։ Սա տեղի է ունենում պատերազմից հետո, երբ կիբերանվտանգության վտանգների ու սպառնալիքների առջև արձանագրում ենք, որ ՀՀ-ն այնքան էլ ամուր չէ։
Երբ այս ընկերությունն ստեղծվում է, ամերիկացի գործընկերների կողմից 10 ուսանող է ընտրվում»։ 

Ըստ Ավինյանի՝ մասնագետների պատրաստման գործընթացն սկսվում է, հետո, երբ ինքն այլևս խորհրդի նախագահ չէր, ԱՆԻՖ-ով չէր զբաղվում, փոխքաղաքապետ էր, Վահան Քերոբյանը կառավարութուն նախաձեռնություն է տանում, որով ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն. «Հետո անում է կադրային կտրուկ փոփոխություններ, իր տեղակալին է նշանակում խորհրդում, տնօրենին է հանում։ Կադրային փոփոխությունները պրոցեսի բոլոր մասնակիցների համար դառնում է մի  կետ, երբ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը»։ 

Նա մի դրվագ էլ է առանձնացրել՝ առաջարկելով, որ քննչական մարմինները դրանով զբաղվեն, հարցումներ ուղարկեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական