Երևան

Թումանյան 1 բակում նոր մարզահրապարակ է ստեղծվել

Թումանյան 1 բակում նոր մարզահրապարակ է ստեղծվել

Թումանյան 1 բակում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել․ Կենտրոն վարչական շրջանը մասնավոր գործընկերների հետ իրականացրել է հերթական նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Այստեղ երեխաներն ու պատանիները կարող են խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ՝ օգտվելով ժամանակակից պայմաններից։ Հրապարակը համալրված է նորագույն սպորտային կահավորմամբ։

«Street Ball Armenia» կազմակերպությունը, որը տարիներ շարունակ նպաստում է սպորտի զարգացմանը, իր ներդրումն է ունեցել հրապարակը միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու գործում։

Երևանում շարունակվելու է նմանատիպ բակային մարզահրապարակների կառուցումը՝ առողջ և ակտիվ կենսակերպը խթանելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական