Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա ասուլիսով։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել էլեկտրոնային փոստով՝ ուղարկելով նամակ hayk.kostanyan@yerevan.am հասցեին՝ պարտադիր նշելով լրատվամիջոցի անվանումը, ինչպես նաև լրագրողի և օպերատորի տվյալները։
Հաստատման նամակները անհրաժեշտ է ուղարկել մինչև սեպտեմբերի 13-ը։
Խնդրում ենք հստակ պահպանել նշված ժամկետը»։