Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը պատմում է Երևան քաղաքում երթևեկության կազմակերպման վերջին փոփոխությունների մասին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունն իրենց դրական ազդեցությունն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման դեպքում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։