Սահմանված ժամկետներում շինարարությունն ավարտելը բխում է համայնքի և պետության շահերից, շինարարության օբյեկտների և դրանց հարակից տարածքների բնակչության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից:
Գործող օրենսդրությամբ նախատեսված են ընթացակարգեր և օրենսդրական մեխանիզմներ՝ լծակներ, որոնք ուղղված են կառուցապատողների կողմից շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին հասցնելուն: Գործնականում տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ավարտական ակտի տրամադրումը հնարավոր չի լինում ապահովել սահմանված ժամկետներում, ինչը կառուցապատողների համար առաջացնում է բացասական հետևանքներ՝ նոր տուրքերի վճարում, տուգանքներ և այլն:
Հաշվի առնելով առաջացող խնդիրները՝ Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել է արտոնություն՝ 2025թ. տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ: Արտոնությունը կկիրառվի այն դեպքում, եթե դիմումատուն, իրավաբանական անձի դեպքում՝ նաև գործադիրի ղեկավարը, թույլտվության ժամկետի օրվա դրությամբ Երևան համայնքի հանդեպ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, և կա ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի անդամների առնվազն կեսի ստորագրությունը:
Մանրամասները՝ հղմամբ։