Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանի ելույթին.
«Կարելի է ամեն ինչ անվանել կոռուպցիա։ Միահարկ առանձնատունը կարելի է կոչել դղյակ, և ամեն ինչը խեղաթյուրել»,- ասել է քաղաքապետը։
«Հասկանում եմ՝ ինչ եք ուզում արած լինել, բայց հենց կոռուպցիայի մասին եք մտածում, առաջարկում եմ մտածեք այն փաստի շուրջ, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում բազմաբնակարան շենք կառուցում։ Այ, էդ հարցն ինձ շատ է հուզում»,- ասել է քաղաքապետը։